ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դատարկ օրենսդիր մարմինը շարունակում է իր «աշխատանքը»

Դատարկ օրենսդիր մարմինը շարունակում է իր «աշխատանքը»
12.08.2026 | 16:03

Արդեն իններորդ օրն է՝ հետևում եմ նոր գումարված ԱԺ աշխատանքներին, չնայած, որպես «աշխատանք» ասել՝ մի քիչ չափազանցված է: Բանն այն է, որ քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է: Անընդհատ կրկնվող դատարկագույն հակադարձումներ, ողորմելի խոսույթ ու կրկնվող պրիմիտիվություններ (30-ամյա նախկին կառավարումների հետ զուգահեռներն ավելի են թանձրանում՝ ասողները թարմացել են):

Ասեմ ավելին՝ միակ թեզը, որն ուղիղ 9 օր շահարկում են ու փորձում իբր թե դրա շուրջ դիսկուրս ձևավորել, Ղազարյան Էդգարի՝ կոնտեքստից ուղիղ ձևով կտրած ու բացառապես մանիպուլացված խոսքն է, ըստ որի, ողջ ՔՊ ֆրակցիան՝ Ռուբինյանով-բանով, կպել են էս թեման խուրդելուն:

Ես հասկանում եմ, որ դուք քաղաքականապես բոկոտն եք ու մերկ, բայց թեման զուտ զգացմունքային դաշտ տանելով ու մարդու ասածը գլխի վրա շուռ տալով, ամեն ելույթին՝ «ներողություն խնդրելու» պարտադրանքը տիրաժավորելով ցույց եք տալիս քաղաքական անգրագիտության ու թերաճության լևլը:

Սա քաղաքականության աղավաղման իմիտացիա է, որի շուրջ մարդկանց ուղեղները բացահայտ տրավմայի են ենթարկում:

Հ.Գ. Կարող ենք արձանագրել, որ սա իշխող մեծամասնության տիպիկ ձեռագիրն է՝ ոչ մի բան քաղաքականության մասին: Որոշակի առումով մարտավարական փոփոխություն է տեղի ունեցել՝ մի քիչ մեղմվել է, մնացածը նույնն է, այնպես որ, դատարկ օրենսդիր մարմինը շարունակում է իր «աշխատանքը»:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ